Մարտի 16-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ տեղի չի ունենալու
Կրթություն, գիտություն
17:30 14/03/2020
Հայաստան

Մարտի 16-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ տեղի չի ունենալու

Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 16-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը, տեղի չի ունենալու:

ԵՊՀ հաղորդմամբ, նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնարարականով (դադարեցնել բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքն մինչև մարտի 23-ը) և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային ապահովման մասին» օրենքով (9.1.2, 9.2.2 և 9.2.4 կետեր):

 

Placeholder