Մատենադարանի գիտահետազոտական մասը կշարունակի գործել
Կրթություն, գիտություն
18:26 14/03/2020
Հայաստան

Մատենադարանի գիտահետազոտական մասը կշարունակի գործել

Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանը հետևելով առնվազն մինչև մարտի 23-ը փակվելու է նաև Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը:

Մատենադարանից հայտնում են, որ միաժամանակ շարունակելու է գործել գիտահետազոտական մասը՝ բացառությամբ ընթերցասրահի:

Placeholder