Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր նախատեսված բալետային ներկայացումները տեղի չեն ունենա։
«Մեզ համար անչափ կարևոր է ձեր առողջությունը և, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- հայտնում են թատրոնից:
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ այսօրվա և առաջիկա ներկայացումները տեղի չեն ունենալու։
Ե․ Չարենցի տուն-թանգարանի բոլոր միջոցառումները հետաձգվում են մինչև ապրիլի 1-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեղափոխում է մինչ մարտի 23-ը տեղի ունեցող միջոցառումները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է այս ամիս համերգային դահլիճում նախատեսված բոլոր միջոցառումները, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը: