Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
Քաղաքական
21:14 13/03/2020
Տարածաշրջան

Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսով զրուցել է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ զրույցից հետո համատեղ որոշում է կայացվել՝ մարտի 14-ից սկսած՝ 10-օրյա ժամկետով դադարեցնել քաղաքացիների տեղաշարժը Վրաստան- Հայաստան և Վրաստան- Ադրբեջան ուղղություններով:

Լուրը հայտնում է aliq.ge-ն։ 

Միևնույն ժամանակ, կողմերը պայմանավորվել են ապահովել տուն վերադառնալ ցանկացող իրենց քաղաքացիների անխափան մուտքը: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների համար:

Նույն բանը հայտնել է նաև ՀՀ փոխվարչապետ  Ավինյանը, ավելացնելով. «Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Placeholder
Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի