Շփման գծում Ադրբեջանն ավելացրել է կրակոցների քանակը
Քաղաքական
13:06 14/03/2020
ԼՂՀ

Շփման գծում Ադրբեջանն ավելացրել է կրակոցների քանակը

Մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 230 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 2000 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ՝ մարտի 1-7-ը-ը, շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1700 կրակոց:

 

 

Placeholder
Շփման գծում Ադրբեջանն ավելացրել է կրակոցների քանակը