Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները
Նոր կորոնավիրուսի տարածման դեմ անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր և գործուն զգուշություն: Հավաքական պատասխանատվություն դրսևորելը հնարավոր է միայն դրա անհատական գիտակցմամբ յուրաքանչյուրիս կողմից: Այդ նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է աշխարհի բազմաթիվ նվագախմբերի կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ չեղարկելով գալիք համերգները: Մենք ցավում ենք նման հարկադրված փոփոխության գնալու համար, սակայն բարձր ենք գնահատում մեր հանդիսատեսի առողջական անվտանգությունը և բարօրությունը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրում առողջապահական իրադրության դրական տեղաշարժի դեպքում ընթացիկ համերգաշրջանի գալիք համերգների հասանելիության վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
Նախապես հայտարարված համերգների համար գնված բոլոր տոմսերը ենթակա են վերադարձի: