Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկյան «Apple» ընկերությունը կորոնավիրուսի պատճառով փակում է Չինաստանի սահմաններից դուրս գտնվող բոլոր խանութները։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Մեծածախ խանութները փակ կլինեն մինչև մարտի 27-ը։ Բացառություն են կազմում մայրցամաքային Չինաստանում, Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում գտնվող առևտրի կետերը։
Ընկերությունը ձեռնարկել է նման միջոցներ`աշխատակիցներին և հաճախորդներին պաշտպանելու օր օրի տարածվող վարակից։
Վերջին տվյալներով ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է ավելի քան 143 հազար մարդ: Միևնույն ժամանակ, վարակվածներից 72.302-ը կարողացել ե՝ վերականգնվել, իսկ 5.388-ը՝ մահացել է: