ՌԴ-ն սահմանափակում է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ
Տնտեսություն
09:23 14/03/2020
Աշխարհ

ՌԴ-ն սահմանափակում է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ

Ռուսաստանը մարտի 16-ից սահմանափակում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Եվրամիության բոլոր երկրների հետ, բացի Մոսկվայից այդ երկրների մայրաքաղաքներ և հակառակ ուղղությամբ։ Նաև սահմանափակվում է ավիահաղորդակցությունը Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ, բացի Ժնև և Օսլո  չվերթներից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են կորոնավիրուսի վարակի կանխման և պայքարի օպերատիվ շտաբից։

Նշվում է, որ նման որոշում է ընդունվել ապահովելու երկրի անվտանգությունը, պաշտպանելու  հանրային առողջությունը և ՌԴ տարածքում նոր կորոնավիրուսը չտարածելու համար։

Placeholder
ՌԴ-ն սահմանափակում է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ