Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Քաղաքական
23:12 13/03/2020
Հայաստան

Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն

Վաղը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, կորոնավիրուսի թեստ կհանձնեն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր երեկոյան դեպի Սևան ճանապարհին վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, այսինքն հաստատվել է նրա մոտ կորոնավիրուսը։ Գիտեք, որ մարտի 7-ին Աննան հանդիպել է Բրազլիայի նախագահի տիկնոջ հետ, թարսի պես՝ ողջագուրվել է։

Սևանում եկանք մեկուսանալու, առաջին գործողությունը, որ արեցինք, մեր ջերմություններն ենք չափել։ Չկա ջերմություն։  Բայց դրանից հետո պաշտոնական հերքում եղավ, որ Բրազիլիայի նախագահի թեստը եղել է բացասական, բայց ամեն դեպքում մենք մեկուսացված պայմաններում կմնանք, վաղն առավոտյան թեստ կհանձնենք՝ համոզվելու, որ ամեն ինչ կարգին է։ Մասնագետների հետ խորհրդակցել ենք, հավանականությունը շատ փոքր է, եթե չասենք զրոյական։

Առողջապահության նախարարին գրեցի, որ Բրազիլիայի նախագահի թեստը բացասական է եղել, բայց նախարարն ասաց, որ ամեն դեպքում թեստ անենք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն