Սխտորը չի բուժում կորոնավիրուսը. ԱՀԿ
Առողջություն
14:09 16/03/2020
Աշխարհ

Սխտորը չի բուժում կորոնավիրուսը. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հերքել է ժողովրդական մեթոդները`նոր կորոնավիրուսով առաջացած հիվանդության կանխարգելման և բուժման վերաբերյալ: Այս մասին գրում է 24.kz.ru-ն։

ԱՀԿ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է նյութեր, որ օրինակ, ցուրտ եղանակին դրսում լինելը չի կարող սպանել վիրուսը: Փաստն այն է, որ առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը տատանվում է 36.5-37 աստիճաններում՝ անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից կամ եղանակից։

Նույնը վերաբերում է տաք լոգանքի օգտակարության մասին առասպելին. տաք  ջուրն իսկապես չի փրկում մարդուն վարակվելուց։ Բացի այդ, չափազանց տաք ջուրը կարող է վնասել մաշկը և առաջացնել այրվածքներ:

Բացի այդ, ըստ ԱՀԿ-ի, չնայած այն հանգամանքին, որ սխտորը մանրէասպան հատկություններ ունի, ամենայն հավանականությամբ անօգուտ է վիրուսի դեմ պայքարում:

Placeholder
Սխտորը չի բուժում կորոնավիրուսը. ԱՀԿ