Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Դավթյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 39 տարեկան։ Նա Լոռու մարզի Վանաձոր քաղաքից էր: 35-ամյա պայմանագրային զինծառայողը երկու անչափահաս երեխաների հայր էր
Կարենը զոհվել է ապրիլի 5-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, ձնահոսքի պատճառով։
Կարենը ծառայում էր Քարվաճառում: Ծառայությունն ավարտած պայմանագրայինները դիրքերը հանձնել են հաջորդ հերթափոխին, սակայն հետդարձի ճանապարհին կուտակված ձնահոսքը սարերի գագաթից գահավիժել է ցած, ինչի հետևանքով երիտասարդը հայտնվել է ձնակույտի շրջապտույտում ու, շուրջ 100 մետր գլորվելով ցած, մահացել:
«Հետքի» հետ զրույցում բարեկամները պատմել էին, որ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար Կարենը փոքր տարիքից է սկսել աշխատել: Ասում են՝ բոլորն էին հարգում, շատ համեստ էր, շատ աշխատասեր:
«Գնացել ա պոստի, եկել, անմիջապես հաջորդ օրվանից փռերում աշխատել: Շատ լավ հացթուխ էր: Քաղաք ինչքան փուռ կար, խնդրում էին՝ արի, ավելի բարձր կվճարենք»,- պատմել էր հարևաններից Գառնիկ Մինասյանը:
