ԵԱՏՄ-ում բժշկական ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման մաքսատուրքը կլինի 0%
Տնտեսություն
20:15 16/03/2020
Հայաստան

ԵԱՏՄ-ում բժշկական ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման մաքսատուրքը կլինի 0%

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

Ինչպես տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով:

Նիստի արդյունքներով նաև որոշվել է մինչև 2021 թվականի վերջը վերացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսատուրքը

Placeholder
ԵԱՏՄ-ում բժշկական ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման մաքսատուրքը կլինի 0%