Արսեն Կարապետյան. Այս դեպքը հաստատում է ժառանգության պահպանման և կառավարման ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը
Մշակույթ
09:03 16/03/2020
Հայաստան

Արսեն Կարապետյան. Այս դեպքը հաստատում է ժառանգության պահպանման և կառավարման ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը

Ճարտարապետ, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի երևանցիներ և ոչ միայն։ Տեղեկացնեմ, որ դեռ հինգշաբթի երեկոյան Երևանի ավագանու անդամներ Գայանե Մելքոմ Մելքոնյանը և Դավիթ Խաչատրյանը նկատել և լուսանկարել էին այս անընդունելի «վերականգնման» փաստը, հաջորդ օրը տեղեկացրել ենք ԿԳՄՍ նախարարության և կառավարության աշխատակիցներին, աշխատանքները անմիջապես դադարեցվել են։

Այս պահին չեմ կարող ասել ինչ քայլեր կձեռնարկվեն վնասված հատվածները վերականգնելու ուղղությամբ, ով է մեղավոր և ինչպես կպատժվի, բայց միանշանակ խնդիրը կմնա մեր և լիազոր մարմինների ուշադրության ներքո։ Այս դեպքը հաստատում է ժառանգության պահպանման և կառավարման ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը։ Հատուկ շնորհակալություն Լեւոն Զաքարյանին, ինքը գիտի ինչի համար ))))))»։ 

Ճարտարապետ Վրույր Քոչարյանը գրել է. «Ոնց կարելի է պետական նշանակության հուշարձանի` հրապարակի ժամացույցի քարերը սենց փնթի ձևով փոխարինել, քիչ չի գույնը քարի սխալ հանքից են բերել, մի հատ էլ քարի շարվածքի սխալ չափ վերցրել, նկարում ակնհայտ երևում է։ Անգամ քարի մշակման տեխնոլոգիաներն են տարբեր իրարիցու երևացող»։ 

 

Placeholder