Հեռախոսային ասուլիս՝ ՄՕԿ-ում
Սպորտ
16:27 16/03/2020
Աշխարհ

Հեռախոսային ասուլիս՝ ՄՕԿ-ում

Միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ/ նախագահ Թոմաս Բախը վաղը՝ մարտի 17–ին հեռախոսակոնֆերանս կանցկացնի մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների և  ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարությունների հետ։ Քննարկվելու են Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի  փոփոխություններին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։ 

Ի սկզբանե  ՄՕԿ–ը  բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկացրել է կորոնավիրուսի հետ կապված   զարգացումների մասին: Հեռախոսային ասուլիսի ժամանակ  նախատեսվում է  տեղեկատվության փոխանակություն։

Չնայած  բազմիցս բարձրացվել է օլիմպիական խաղերը  չեղյալ  հայտարարելու կամ հետաձգելու հարցը, սակայն այժմ առավել սուր են  դրված մարտ - ապրիլ ամիիներին նախատեսված ընտրական մրցաշարերի անցկացմանն առնչվող խնդիրները։ Այժմ ՄՕԿ-ը և  մարզական ֆեդերացիաները պետք է  քննարկեն   որակավորման  միջոցառումների վերափոխման  կարգը:

Առանձին  ֆեդերացիաներ  խնդրել են ՄՕԿ –ին  երկարաձգել մրցաշարերի  ժամկետները ՝ մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը ՝  հուլիսի 24-ը։ Կան նաև այնպիսիք ,որոնք արդեն  վերանայում են ընթացիկ միջազգային վարկանիշները ՝ «Տոկիո – 2020» –ի ուղեգրերը բաշխելու հարցը։

Թոմաս Բախը նախկինում նշել է, որ ՄՕԿ-ը քննարկում է ուղեգրեր հատկացնել այն մարզաձևերի ներկայացուցիչներին, ովքեր առավել տուժել են  կորոնավիրուսի պատճառով և լրացուցիչ տեղեր հատկացնել այն մարզիկ – մարզուհիներին, որոնք ամենայն հավանականությամբ  ունակ էին նվաճել մասնակցության վարկանիշ։

Placeholder