Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
Առողջություն
11:20 16/03/2020
Հայաստան

Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայտարարվել է, որ Չինաստանում նոր տիպի COVID-19  բռնկման դեպք է արձանագրվել, այնուհետև այն վերածվել է համաճարակի: Իսկ արդեն մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը պանդեմիայի բնույթ է ստացել։

Չինաստանը, որ կորոնավիրուսի տարածման սկիզբ էր, վիրուսի հետ պայքարի մեջ մտավ զորքերով, հատուկ միջոցառումներով, ժամերի ընթացքում ստեղծած հիվանդանոցներով, երկաթյա կարգապահությամբ, իրար համար դռների մոտ խնամքով թողած սննդամթերքների տոպրակներով և իհարկե՝ անձնվեր, տուն չգնացող բժիշկ-բուժքույրերով։ Օրեր առաջ հայտարարեց, որ հիվանդությունը նահանջում է, հատուկ բացված հիվանդանոցները դատարկվել են։

Այժմ կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոնը եվրոպական երկրներն են:

worldometers.info -ի հաղորդմամբ, մարտի 15-ի տվյալներով, աշխարհի 156 երկրում կա կորոնավիրուսով վարակի ավելի 167,519 դեպք։ COVID-19 վիրուսից մահացածների թիվը հասել է 6455-ի, ավելի քան 76 հազար մարդ բուժվել է։  ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերել համալիր մոտեցումներ:

Ինչ վերաբերում է այս տարածաշրջանին, կորոնավիրուսի վարակման դեպքեր կան Հայաստանի հարևան բոլոր երկրներում՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան:

16.03.2020թվի դրությամբ՝  Հայաստանում կա կորոնավիրուսով հիվանդների մասին պաշտոնապես հայտարարած 30 դեպք:  Նախորդ օրվա պատոնական տվյալներով՝  մեկուսացված է 300 քաղաքացի, որոնց թվում են Էջմիածնի 4-րդ  դպրոցի աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ։ Կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն:

Աղյուսակում ներկայացվում է, թե Հայաստանում երբ են հայտարարվել կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին,  ովքեր են, որտեղից են եկել: Նրանց ով լինելու մասին տեղեկատվություն չի հաղորդում, քանի որ անձնական տվյալները բժշկական և էթիկական գաղտնիք են:

01.03.2020
 ընդ.1

1 դեպք- ՀՀ քաղաքացի, 29 տարեկան, տղամարդ,

Կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։
 Զննումից հետո ուղարկվել էր տուն, ինքնուրույն դիմել բժշկի, ինչից հետո կորոնատեստը տվել էր դրական արդյունք, բուժվում է։

Կնոջ տեստը բացասական էր։

11.03.2020 – ընդ.4

3 հոգի - ՀՀ  երկու քաղաքացի (45 և 27 տարեկան), 
Իտալիայի քաղաքացի (51 տարեկան)

Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Նրանցից մեկը՝ էջմիածին  քաղաքից, Հայաստան է եկել փետրվարի 29-ին:

Զննում անցել են օդանավակայանում, թողնվել է տուն։

Էջմիածնեցի կինը մասնակցել է նշանդրեքի, դառնալով վարակի տարածման աղբյուր։
 

12.03.2020 – ընդ. 6

2 հոգի – տեղային վարակում

 

Էջմիածնի քաղաքացու հետ /նշանդրեք/ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից։
 

13.03.2020 – ընդ. 13

7 հոգի

4-ը՝ Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից /նշանդրեք/։
 

1-ը ժամանել է Ֆրանսիայից
 

2-ը՝  գտնվել են Իրանից եկած ուղևորների կարանտինում, այնուհետև հոսպիտալացվել են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական
/ուղևոր են, թե՝ շփում է եղել՝ չի հայտնվել/։
 

14.03.2020 – ընդ. 20

7 հոգի, տեղային վարակում

 

Կապը՝ Էջմիածնի դեպքի հետ /նշանդրեք/։

15.03.2020 – ընդ. 28

8 հոգի, տեղային վարակում

 Կապը՝ ....-ը Էջմիածնի դեպքի հետ /նշանդրեք/, 1 դեպք՝  Մեղրիում, որը, ըստ պաշտոնականի՝ Իտալիայից եկած ու կարանտին չտարած նույն ուղևորահոսքից է  ։

 1 դեպք՝ Երևանի արտադրամասերից մեկում։ 

 (պաշտոնական տվյալները սկսել են անորոշ տալ)

16.03.2020 – ընդ. 30

2 հոգի, տեղային վարակում

 Կապը՝ 1-ը Էջմիածնի դեպքի հետ, 1-ը՝ ....։

  (պաշտոնական տվյալները սկսել են անորոշ տալ)... 
 

 

Պաշտոնական հաղորդագրությունների  ձևի պատճառով՝ այս կերպ հետազոտությունը դառնում է անհնար։ 

 

Placeholder