ՄՕԿ-ը  երկու շաբաթով փակել է նաև  օլիմպիական թանգարանը
Սպորտ
18:07 16/03/2020
Աշխարհ

ՄՕԿ-ը երկու շաբաթով փակել է նաև օլիմպիական թանգարանը

Միջազգային օլիմպիական կոմիտեն  / ՄՕԿ / կոչ է արել իր բոլոր աշխատակիցներին կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնել նոր աշխատաոճի: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Լոզանի գլխավոր շտաբ կայանում  աշխատում է ավելի քան 500 մարդ: Նրանք  մարտի 16-ից, մինչև նոր ծանուցումը, բացառությամբ որոշ կարևոր գործառույթների, պետք  է աշխատեն տանը:

ՄՕԿ-ը  երկու շաբաթով փակել է նաև  օլիմպիական թանգարանը:

Լոզանում է տեղակայված նաև  ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիան: Այդ կազմակերպության դռները նույնպես փակվել են մարտի 16 –ից: Գլխավոր քարտուղար Գուննիլա Լինդբերգը ասել է, որ վիրուսի համաշխարհային բռնկումը աննախադեպ մարտահրավեր է  համաշխարհային սպորտին:

Ազգային օլիմպիական կոմիտեները և մարզիկները կանգնած  են բազում խնդիրների առջև: Ուստի անընդհատ փոփոխվող իրավիճակի դեմն առնելու համար են կատարվում ճկուն և անհրաժեշտ քայլերը:

Placeholder