Լևոն Արոնյանի կնոջ վիճակը ծանր կայուն է
Առողջություն
12:56 16/03/2020
Հայաստան

Լևոն Արոնյանի կնոջ վիճակը ծանր կայուն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, որը մարտի 15-ին ավտովթարի էր ենթարկվել, շարունակում է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ ԲԿ հանրային կապերի և մարքեթինգի բաժանմունքի ղեկավար Լուսինե Պետրոսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ Արիանե Կաոլիի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, պատրաստվում են որոշ վիրահատությունների։

«Ավելին չեմ կարող ասել՝ հաշվի առնելով անձի՝ անձնական տվյալները չհաղորդելու իրավունքը»,- ասաց Լ.Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին, ժամը 00:02-ին  Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ»  ԲԿ:

Երեկվա վթարի լուրը շատերն են ընդունել տխրությամբ ու անհանգստությամբ։  Արիանեին բոլորը ապաքինում են ցանկանանում։

 

Placeholder
Լևոն Արոնյանի կնոջ վիճակը ծանր կայուն է