Իրանում կորոնավիրուսից մահացել  է ազդեցիկ հոգևորական
Քաղաքական
13:41 16/03/2020
Աշխարհ

Իրանում կորոնավիրուսից մահացել է ազդեցիկ հոգևորական

Անցյալ շաբաթ Իրանում կորոնավիրուսից մահացել է բարձրաստիճան մի հոգևորական։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, փորձագետների ասամբլեայի անդամ այաթոլլա Սեյիդ Հաշիմ Բաթային, ազդեցիկ հոգևորականը, որն ընտրում է երկրի բարձրագույն ղեկավարին, անցած շաբաթ մահացել է վարակի պատճառով։ Հոգևորականը 78 տարեկան էր։ Այս մասին գրում է MigNews-ը։
Նշվում է, որ Իրանում կորոնավիրուսով վարակված են  կառավարության անդամներ, խորհրդարան անդամներ, Հեղափոխական պահապանների կորպուսի անդամներ և առողջապահության նախարարության պաշտոնյաներ:

Իրանում վարակված է գրեթե 14,000 մարդ, որը հանգեցրել է  ավելի քան 700 մարդու մահվան։  Վերջին 24 ժամվա ընթացքում հարյուրից ավելի մարդ է մահացել։

Իրական թվերը կարող են լինել նույնիսկ ավելի բարձր, քանի որ ոմանք կասկածի տակ են առնում կառավարության ներկայացրած թվերը։
 

Placeholder
Իրանում կորոնավիրուսից մահացել է ազդեցիկ հոգևորական