ԱՆ. Հավաքագրվել է 2000-ից ավելի կամավոր
Առողջություն
17:13 17/03/2020
Հայաստան

ԱՆ. Հավաքագրվել է 2000-ից ավելի կամավոր

Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:

«Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:

Այսպիսով, այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը»,-նշել է ԱՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Որպես կամավոր կարող են հավաքագրվել.

.Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
.Թարգմանիչներ
.Տվյալների բազա լրացնողներ
.Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:

Placeholder
ԱՆ. Հավաքագրվել է 2000-ից ավելի կամավոր