«Հրապարակ». «Նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը»
Օրվա մամուլ
09:25 17/03/2020
Հայաստան

«Հրապարակ». «Նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը: Երեկ ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպվել, որին հրավիրված են եղել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ քննարկելու երկրում կորոնավիրուսով պայմանավորված առաջիկայում հնարավոր տնտեսական անկման հարցերը: Մտադիր են ձևավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմելու ելքեր կառաջարկվեն հմուտ մասնագետների կողմից:

Երեկ փորձեցինք Աշոտ Խուրշուդյանից պարզել քննարկման մանրամասները, սակայն վերջինս փոխանցեց, որ եղել է փակ քննարկում ու որոշում, որ չեն խոսելու այդ մասին: Ուշագրավ է, որ տնտեսության ճգնաժամային կառավարման լավագույն մասնագետներից մեկը՝ Հրանտ Բագրատյանը, հրավիրված չի եղել, ինչը խոսում է այն մասին, որ անգամ նեղ վիճակում իշխանությունները չեն կարողանում հաղթահարել ամբիցիաներն ու նեղմտությունը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». «Նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը»