Փաշինյան. Կորոնավիրուսն իրականում այնքան էլ սարսափելի չէ
Քաղաքական
12:03 17/03/2020
Հայաստան

Փաշինյան. Կորոնավիրուսն իրականում այնքան էլ սարսափելի չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ կորոնավիորւսն իրականում այնքան էլ սարսափելի չէ, ինչքան նրա մասին ընդունված է ասել։

«Եթե խոսքը վերաբերում է խրոնիկական հիվանդություն չունեցող ու 70-ից ցածր տարիք ունեցող անձանց։ Հիմա մենք պետք է մտածենք ռազմավարության մասին»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով, Ծաղկաձորում մեկուսացած քաղաքացիները ոչ մի ախտանշան չունեն։

«Այո, նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, երեկվա յոթի մասին է խոսքը, բայց հիվանդների մեծ մասը ոչ մի բուժում չի ստանում։ Բացի թոքաբորբով հիվանդներից, ովքեր հստակ բուժվում են թոքաբորբի դեմ և փառք աստծո, կբուժվեն, մյուսները ուղղակի հիվանդանոցում են»,- ասաց նա։

Կառավարության ղեկավարի խոսքով, պետք է կարողանանք մեր քաղաքացիական պատասխանատվությունը այնքան բարձրացնել, որ յուրաքանչյուրը հասկանա, կորոնավիրուսով կարելի է  վարակվել ինչպես գրիպով։

Նա հորդորեց խրոնիկ հիվանդություն ունեցողներին, տարեցներին մեկուսացնել որոշ ժամանակով։

«Չնայած արտակարգ դրություն է հայտարարված, բայց կարծում եմ, որ առավել արդյունավետ միջոցը ոչ թե տների դռների մոտ ոստիկանական ուժեր դնելն է, այլ քանի որ մենք մի հանրություն ենք, մի ընտանիք, պետք է պայմանավորվենք, որ տրամադրվենք ավելի մեծ պատասխանատվության, կանոների նկատմամբ ավելի մեծ կլարգապահության։ Եթե այդսպես անենք, կորոնավիրուսային լարվածությունը միանգամից կընկնի։ Այս պահի դրությամբ, փառք աստծո, մեզ մոտ կորոնովիրուսն ընթանում է որպես սովորական  վիրուսային մի հիվանդություն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով հիվանդությունը հաստատվել է 52 մարդու մոտ։ Առաջին հիվանդն առողջացումով դուրս է գրվել։

Փաշինյանը ևս մի քանի հարցերի անդրադարձավ, ասաց սպիրտի գնի բարձրացումը պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխության հետ։ Փաշինյանին զեկուցել են, որ ալկոգելի գնի փոփոխություն կորոնավիորւսից առաջ ու հետո չի եղել։

«Գնային փոփոխություն է տեղի ունենում նպարեղենի խմբում՝ ոսպ, հնդկաձավար և այլն, և այլն։ Սա կապված է մարդկանց խուճապային գնումների հետ, ես կոչ եմ անում մարդկանց ճգնաժամային, խուճապային գնումներ չանել, ցանցերը, խանութները որևէ ապրանքի պակաս պահեստներում չունեն։ Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարտկետների առևտրի ծավալն ավելացել է 30-40 տոկոսվ, իսկ փոքր խանութներինը՝ նվազել։ Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում միջին և փոքր, բակային կրպակների մասին չմոռանալ, նրանք ապրանք սպառելու խնդիր ունեն»,- նշեց վարչապետը։

Փաշինյանն այսօր էլ ընդգծեց՝ ֆինանսական շուկան շատ կայուն է  և ուժեղ, որևէ խնդիր չենք ունենալու։

«2018-19 թթ-ի արդյունքներով Հաաստանը կուտակել է շատ մեծ պոտենցիալ տնտեսական ռեստարտ իրականացնելու և տնտեսական հեղափոխությունը զրոյից սկսելու համար, և այդ պոտենցիալն իհարկե կօգտագործվի, որպեսզի մենք այս իրավիճակից դուրս գանք տնտեսապես ավելի ուժեղացած»,- ասաց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Փաշինյան. Կորոնավիրուսն իրականում այնքան էլ սարսափելի չէ