17.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք
Օրվա թեմա
13:32 17/03/2020
Հայաստան

17.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նոր տվյալներ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ։

ԱՆ-ի փոխանցմամբ, մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

.Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)

.Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո

.Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի:

.Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

Placeholder
17.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք