Լևոն Արոնյանի կինը վիրահատվել է
Առողջություն
13:29 17/03/2020
Հայաստան

Լևոն Արոնյանի կինը վիրահատվել է

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կնոջ՝ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանե Կաոլիի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, վերակենդանացման բաժանմունքում է։ 

«Աստղիկ» ԲԿ-ի հանրային կապերի և մարքեթինգի բաժանմունքի ղեկավար Լուսինե Պետրոսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ նա տարել է վերջույթների վիրահատություն։ Առաջիկայում այլ վիրահատություններ նույնպես նախատեսված են։

Նա հայտնեց, որ Արիանե Կաոլիի գիտակցությունը տեղում է, ստանում է համապատասխան անհրաժեշտ բուժում։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին, ժամը 00:02-ին  Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել էր կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին, ով հոսպիտալացվել էր «Աստղիկ»  ԲԿ:

Մարտի 15-ի վթարի լուրը շատերն են ընդունել տխրությամբ ու անհանգստությամբ։  Արիանեին բոլորը ապաքինում են ցանկանանում։

 

Placeholder
Լևոն Արոնյանի կինը վիրահատվել է