Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Netflix ստրիմինգային ընկերությունը կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով ԱՄՆ-ում և Կանադայում դադարեցրել է ֆիլմերի և սերիալների արտադրությունը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Netflix ընկերությունը ծրագրել էր ծախսել իր արտադրության վրա շուրջ 17,3 միլիարդ դոլար։ Դեռ անհայտ է, թե Netflix-ին որքան կարժենա նախկինում սկսված նկարահանումների ու նոր նախագծերի ժամանակավորապես դադարեցումը:
Universal Television և Skydance Productions ընկերություններն անցած շաբաթ հայտարարել էին սերիալների արտադրության չեղարկման մասին, որոնք հեռարձակվում էին Netflix-ով։
Նաև դադարեցվել է երգչուհի Արետա Ֆրանկլինի մասին Genius: Aretha սերիալի նկարահանումները։ Արտադրությամբ զբաղվում էր Disney TV ստուդիան։