Կորոնավիրուսի մասին անհիմն գրառման հեղինակին  են ձերբակալել
Իրավունք
19:13 17/03/2020
Տարածաշրջան

Կորոնավիրուսի մասին անհիմն գրառման հեղինակին են ձերբակալել

Թուրքիայում Զեքերյա Աթաք անունով քաղաքացին ձերբակալվել է Մարաշում կորոնավիրուսի դեպք գրանցվելու մասին իրականությանը չհամապատասխանող գրառում անելու համարմ,գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ Աթաքը երեկ՝ մարտի 16-ին, Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքի պետական հիվանդանոցում կորոնավիրուսի կասկածով զննվող 2 հիվանդի թեստերը դրական են եղել: 

Աթաքի նկատմամբ դատախազությունում գործ է հարուցվել ժողովրդի մեջ վախ ու խուճապ տարածելու համար: Նշվում է, որ ցուցմունք տալուց հետո նա ազատ է արձակվել:

Ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ ժպտալով զրուցած Աթաքն ասել է. «Ասել եմ՝ 2 հատ կորոնավիրուս է հայտնաբերվել, մի՞թե դա հանցանք է»:

Placeholder
Կորոնավիրուսի մասին անհիմն գրառման հեղինակին են ձերբակալել