Իռլանդիայում սուպերմարկետները միայն տարեցների համար հատուկ ժամեր են նախատեսում
Առողջություն
14:47 17/03/2020
Աշխարհ

Իռլանդիայում սուպերմարկետները միայն տարեցների համար հատուկ ժամեր են նախատեսում

Կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ ամենօրյա թարմացումները շատ մարդկանց դրդել են խուճապային գնումներ կատարել՝  սնունդ, կենցաղային պարագաներ և այլն, չնայած մանրածախ առևտրով զբաղվողները հուսադրում են նրանց, խորհուրդ տալիս զերծ մնալ այդ գործողությունից: Այս մասին գրում է independent-ը։

Պաշարների հավաքումը կարող է ազդել հասարակության խոցելի անդամների վրա, ինչպիսիք են տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք և առողջական խնդիրներ ունեցողները։

Այս ամենը հաշվի առնելով՝ Իռլանդիայում մի քանի սուպերմարկետներ՝ LIDL և TESCO ցանցերը, գնումների ժամեր են սահմանել միայն տարեցների համար, այնպես որ նրանք ստիպված չլինեն անհանգստանալ խանութ մտնելու և մինչ իրենց հասնելը՝ ապրանքների վաճառքի մասին։

Նախօրեին LIDL-ն Իռլանդիայում  հաղորդագրություն է տարածել, որ իր ցանցի բոլոր խանութներում  ամեն օր առավոտյան 9-11-ն ընկած ժամանակահատվածում գնումներ կարող են անել միայն տարեցները։

Tesco Ireland-ն էլ տարեցների համար հատուկ օր է սահմանել։

Նշենք, որ վարակի համար ամենախոցելի խումբ են տարեցները, որոնք ունեն նաև այլ հիվանդություններ։

Placeholder
Իռլանդիայում սուպերմարկետները միայն տարեցների համար հատուկ ժամեր են նախատեսում