Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՀԿ. Մեկ օրվա ընթացքում աշխարհում գրեթե 14 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին մեկ օրում աշխարհում գրանցել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի 13903 դեպք, մահացել է 862 մարդ: Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԱՀԿ զեկույցին, որը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան կազմակերպության կայքում:
Այսպիսով, ըստ ԱՀԿ-ի, վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 167511-ի, որի կեսից ավելին `86.434-ը, գրանցված են Չինաստանից դուրս: Մահացածների թիվը հասել է 6606-ի (3388 մահվան դեպքը՝ Չինաստանից դուրս):
Կենտրոնական Չինաստանում 2019-ի վերջին Նոր կորոնավիրուսային հիվանդության բռնկումը մարտի 11-ին ԱՀԿ-ն ճանաչեց որպես համաճարակ: