Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկական Բոլիվուդը չեղարկել է մի շարք ֆիլմերի նկարահանումները Covid-19 վիրուսի տարածման պատճառով։ Հնդկաստանում ներկա պահին գրանցված է կորոնավիրուսի վարակման 114 դեպք։
kulturomania.ru-ն գրում է, որ բոլոր սերիալների, ֆիլմերի և գովազդային տեսահոլովակների նկարահանումները դադարեցված են մինչև մարտի 31-ը։
«Երկրի, հասարակության, Հնդկաստանի կինոինդուստրիայի ասոցիացիաների բոլոր աշխատակիցների շահերից ելնելով՝ որոշում է կայացվել դադարեցնել նկարահանումները»,- նշված է Հնդկաստանի կինոյի և հեռուստատեսության արտադրողների խորհրդի նախագահի հայտարարության մեջ:
Խորհուրդը նաև կոչ է արել բոլոր նկարահանող խմբերին, արտասահմանում աշխատողներին առաջիկա օրերին վերադառնալ Հնդկաստան։