Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սթիվեն Սոդերբերգի «Վարակ» ֆիլմը վերջին շրջանում օն-լայն կատալոգում մեծ պահանջարկ ունի
Ամերիկացի հայտնի ռեժիսոր և պրոդյոսեր Սթիվեն Սոդերբերգի «Վարակ» ֆիլմը կորոնավիրուսի պատճառով կինոսերների շրջանում մեծ տարածում է ստանում։ Այս մասին գրում է evo-rus.com կայքը։ 2011 թվականին էկրան բարձրացած ֆիլմը կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում օն-լայն դիտումների քանակով ամենատարածվածներից է։
Ֆիլը պատմում է սարսափելի վարակի մասին, որը սպանում է ողջ աշխարհի մարդկանց։ Ֆիլմն արժանացել է կինոքննադատների զուսպ ակնարկներին, բայց գիտական համայնքի ներկայացուցիչների հիացական ակնարկներին՝ համաճարակի դեմ պայքարի ընթացքի վստահելի պատկերի համար:
Indefindent –ի հաղորդմամբ, ֆիլմը դիստիբյուտոր Warner Bros. ընկերությունը հայտարարել է, որ օն-լայն կատալոգում դրաման առավել պահանջարկ ունի Հարի Փոթերից հետո։