Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետական Էրմիտաժում մտցվելու է նախագահի պաշտոնը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, համապատասխան փոփոխություններն արդեն ներդրվել են թանգարանի կանոնադրության մեջ:
«Էրմիտաժը ղեկավարելու են Էրմիտաժի գլխավոր տնօրենը և Էրմիտաժի նախագահը», - ասված է թանգարանի հաղորդագրության մեջ։
Էրմիտաժի նախագահին նշանակելու է ՌԴ կառավարությունը մշակույթի նախարարության առաջարկով։ Նախագահը նշանակվելու է հինգ տարի ժամկետով։
Նախագահը կապահովի Էրմիտաժի միջազգային գործունեության իրականացումը, ինչպես նաև կմշակի թանգարանի համար հայեցակարգեր և զարգացման ռազմավարություններ: Էրմիտաժի առաջին նախագահի անունը հայտնի կլինի առաջիկա ժամանակներում։