Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում կորոնավիրուսով վարակված հաստատված դեպքերի թիվը հասավ 102-ի։ «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ դեպքերի մեծամասնությունը՝ 75 տոկոսը, կապված է երկու վարակման օջախների՝ Էջմիածնի ու Երևանի արտադրամասերից մեկի հետ։
«Ունի առանձնահատկություն. այս 102-ի 75 տոկոսը երկու աղբյուրից են՝ Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ, երկրորդ աղբյուրը՝ արտադրամասի հետ կապված մարդիկ։ Այսինքն՝ մեր վարկավածների 75 տոկոսը վարակվել է երկու տեղում»,- ասաց Ն.Փաշինյանը։
Թե ինչպես է տարածվել վարակը՝ Շենգավիթի արտադրամասում, վարչապետը պարզաբանեց. «Ինչպես վարակված մարդկանց անունները չենք նշում, այնպես էլ արտադրամասի անունը չենք նշում: Այն Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, գտնվում է Շենգավիթում: Իտալացի գործընկերը ժամանել է, ջերմիջեցնողներ օգտագործելու միջոցով թաքցրել է վարակվածությունը, երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել Հայաստանից, բայց թողել այդ վարակը»:
Վարչապետը կրկին կոչ արեց քաղաքացիներին պահպանել առողջապահական կանոնները, հնարավորինս խուսափել միմյանց հետ շփումից , հաճախ լվացվել, ախտահանել ձեռքերն ու տարածքը: «Սոցիալական հեռավորություն պահելը ՝ ձեռքով չբարևել, չհամբուրվել և կանոների նկատմամբ հարգանքի դրսևորումը դառնում է ազգային անվտանգության խնդիր: Օրենքի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, քանի որ դիմացինն իրավունք ունի պաշտպանված լինելու: Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը մեր և հայրենիքի նկատմամբ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը խոսեց նաև ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի նշանակումից՝ նշելով, որ վաղը մի շարք որոշումներ է կայացնելու, մասնավորապես ՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ, իսկ ԱԱԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ԱԱԾ ղեկավար: