Փաշինյան. Ախտորոշված է կորոնավիրուսի 84 դեպք
Քաղաքական
11:33 18/03/2020
Հայաստան

Փաշինյան. Ախտորոշված է կորոնավիրուսի 84 դեպք

«Այս պահին ունենք կորոնավիրուսի ախտորոշված  84 դեպք, 700 մեկուսացված անձ, միաժամանակ ունենք որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու։ Եվս 799 մարդու խնդրել ենք ինքնամեկուսանալ»,-ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիվանդների 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի դեպքերն են, Էջմիածնի հետ կապված դեպքերը նվազել են։ Վերջին շրջանում ախտորոշվածների 99 տոկոսը արտադրամասի դեպքերն են»,-ասաց Փաշինյանը:

Մյուս դեպքերը լոկալ են, օրինակ,  Չարենցավանի՝ հիվանդ երկու բնակիչները, որոնք եկել են Ֆրանսիայից, շփումներ չեն ունեցել։

Հիվանդներից երկուսի մոտ առկա է թոքաբորբ, նրանց երկուսի վիճակն էլ լավ է, 84 հիվանդներից 26-ն ունեն 37-ից բարձր ջերմություն, 6-ն ունեն 38 և բարձր աստիճան ջերմություն, 39 աստիճան ջերմություն ունեցող հիվանդներ չկան, 17-ն ընդհանրապես ախտանշաներ չունեն։

«Կորոնավիրուսը մեզ համար անցնում է  շատ թեթև սցենարով»,-ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ երեկ շրջել է դեղատներում, տեսել, որ ալկոգելի դեֆիցիտ կա, դա, ըստ նրա, խուճապային գնումների հետևանք է։ Հայաստանում ալկոգել արտադրվում է, պակաս չկա։
 

Placeholder
Փաշինյան. Ախտորոշված է կորոնավիրուսի 84 դեպք