Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռոման» և «Արսենալը» շարունակում են բանակցությունները Մխիթարյանի տեղափոխման հարցով
Իտալական «Ռոման» և լոնդոնյան «Արսենալը» շարունակում են բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման շուրջ։
topsports.am-ն գրում է, որ Gazzetta dello Sport համաձայն, հռոմեացիները ցանկացած գնով ցանկանում են ձեռք բերել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի իրավունքը, քանի որ նա հաջող մրցաշրջան է անցկացնում Իտալիայում։ Լոնդոնցիները, իրենց կողմից, պատրաստ են առաջարկել Մխիթարյանին բարձր աշխատավարձ, իսկ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետը դեմ չէ տեսնել հայ կիսապաշտպանին իր թիմում։
Չնայած բանակցություններին, մի շարք այլ հանգամանքներ կարող են խանգարել խաղացողի տեղափոխմանը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» անցկացրել է 17 խաղ, 6 գոլ է խփել և կատարել 4 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվելու է 2021 թվականի ամռանը։ Հայ կիսապաշտպանի շուկայական տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։