Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել
Քաղաքական
18:00 18/03/2020
ԼՂՀ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին  անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են մայրաքաղաքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ կայուն համաճարակային վիճակի պահպանման շրջանակներում իրականացվող համալիր աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել