«BMW»- ն ժամանակավորապես փակում է գործարանները
Տնտեսություն
14:53 18/03/2020
Աշխարհ

«BMW»- ն ժամանակավորապես փակում է գործարանները

Գերմանական «BMW» ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով մեկ ամսով փակում է Եվրոպայում և Հարավային Աֆրիկայում ունեցած գործարանները, գրում է AFP- ն ՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Օլիվեր Զիփսի հայտարարությունը:

Gazeta.ru-ն գրում է, որ նախնական որոշմամբ գործարանները աշխատանքները կվերսկսվեն մեկ ամսից։

«BMW»- ի արտադրության գրեթե կեսն իրականացվում է վերոնշյալ գործարաններում։ Արտադրողն ավելի վաղ ասել էր, որ կորոնավիրուսը բացասաբար կանդրադառնա ընկերության գործունեության վրա:
 

Placeholder
«BMW»- ն ժամանակավորապես փակում է գործարանները