Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել է։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։ Հայտարարությունը ներկայացված է մրցույթի պաշտոնական կայքում։
«Եվրոպական հեռարձակողների կորպորացիան դժվարին որոշում է կայացրել, որ միջոցառումը հնարավոր չէ անցկացնել»,- նշված է հայտարարության մեջ։
Նաև հաղորդվում է, որ «Եվրատեսիլի» թիմը մրցույթի անցկացման տարբերակներ է դիտարկել, բայց, ի վերջո, եկել է եզրակացության, որ անհնար է անցկացնել այն։
Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթն անցկացվելու էր 2020 թվականի մայիսի 12-16-ը նիդեռլանդական Ռոտերդամում: Մասնակցելու էր 41 երկրի ներկայացուցիչ: «Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու էր Աթենա Մանուկյանը՝ կատարելով «Chains On You» երգը: