ՀԱՊ-ում բացված Դալիի ու Պիկասոյի ցուցադրությունը երկարաձգվելու է
Մշակույթ
13:44 18/03/2020
Հայաստան

ՀԱՊ-ում բացված Դալիի ու Պիկասոյի ցուցադրությունը երկարաձգվելու է

Հայաստանի Ազգային պատկերասրահում  մարտի 7-ից գործում է  իսպանացի հանրահայտ գեղանկարիչներ՝  սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադո Դալիի և Կուբիստական շարժման հիմնադիր Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցահանդեսը: Այն բաց էր լինելու մինչև ապրիլի 26-ը։ Քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված, Ազգային պատկերասրահը այժմ փակ է, ինչպես նաև մշակութային մյուս օջախները։ Ազգային պատկերասրահի հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանից Panorama.am-ը տեղեկացավ,  որ ցուցահանդեսը միանշանակ երկարաձգվելու է, սակայն դեռ հստակ ժամկետներ չեն կարող նշել։

«Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը պայմանավորվածություն է ձեռք բերել հավաքածուի տիրոջ հետ։ Միանշանակ ցուցահանդեսը երկարաձգվելու է»,- ասաց նա։

Ա.Նիկողոսյանը նաև փոխանցեց, որ այն մարդիկ, որոնք ցուցադրության տոմսերը գնել էին առցանց ու համընկել է այն ժամանակահատվածի հետ, որ պատկերասրահը փակ է, անվավեր չեն ճանաչվում, վերաբացվելուց հետո  նրանց տոմսերը գործելու են և կարող են գնալ ցուցադրությունը դիտելու։

Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահում ցուցադրվում է  աշխարահռչակ իսպանացի նկարիչների  260 ստեղծագործություն՝ Ալեքսանդր Շադրինի հավաքածուից։
 

Placeholder
ՀԱՊ-ում բացված Դալիի ու Պիկասոյի ցուցադրությունը երկարաձգվելու է