Թուրքիան հայտարարել է կորոնավիրուսից առաջին մահվան մասին
Առողջություն
10:13 18/03/2020
Տարածաշրջան

Թուրքիան հայտարարել է կորոնավիրուսից առաջին մահվան մասին

Թուրքիան հայտարարել է COVID-19- ից առաջին մահվան մասին:  Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում  կրկնապատկվել է կորոնավիրուսով վարակվածների  թիվը:

Երկիրը պաշտոնապես հայտնում է կորոնավիրուսի վարակի 98 դեպքի մասին: Այս մասին գրում է DW-ն։

Կորոնավիրուսի համաճարակը, որը հանգեցնում է թոքաբորբի, աճում է աշխարհում: Համաձայն Worldometers-ի տվյալների, որը վերահսկում է կորոնավիրուսային վարակի տարածումը, 164 երկրներում և տարածքներում վարակվածների թիվն արդեն գերազանցել է 197 հազարը, հիվանդության հետևանքներից մահացել է գրեթե 8 հազար մարդ, ավելի քան 80 հազար մարդ վերականգնվել է: Վերջին շաբաթների ընթացքում էպիկենտրոնը Չինաստանից տեղափոխվել է Եվրոպա, որտեղ Իտալիան դարձել է առավել տուժած երկիրը:

Placeholder
Թուրքիան հայտարարել է կորոնավիրուսից առաջին մահվան մասին