Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ Նեվադա նահանգի տարածքում գտնվող բոլոր խաղատները կորոնավիրուսի տարածման պատճառով փակվելու են։ Այս մասին Lenta.ru-ի փոխանցմամբ, ասել նահանգի նահանգապետ Սթիվ Սիսոլակը։
Քաղաքական գործչի հրամանի համաձայն, Նևադայում կդադարեն աշխատել խաղատները, բարերը, կինոթատրոնները և մարզադահլիճները:
Ռեստորանները կփակեն սրահները այցելուների համար, բայց առաքման ծառայությունը կշարունակի աշխատել: Բոլոր հաստատությունները պետք է փակվեն մինչև մարտի 18-ի կեսօր (Հայաստանի ժամանակով 23.00-ին)։
Վերջին անգամ նման երևույթ տեղի է ունեցել ավելի քան կես դար առաջ ՝ 1963 թվականի նոյեմբերի 25-ին, սպանված Նախագահ Ջnն Քենեդու թաղման արարողության կապակցությամբ:
«Մենք անկասկած պետք է գնանք այս քայլին ՝ Նևադայի բնակչության առողջության և անվտանգության համար: Խնդրում եմ, տանը մնացեք », - ասել է նահանգապետը։
Գործակալության տվյալներով ՝ նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 50 դեպք:
Հավելենք, որ Լաս Վեգասը համարվում է Միացյալ Նահանգների խաղատնային մայրաքաղաքը։ Քաղաքում հարյուրից ավելի խաղատուն կա: