Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ 3-4 օրում կունենան 40 նոր պալատ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված պացիենտներին տեղափոխում են հենց ինֆեկցիոն հիվանդանոց։
Ավելի վաղ, երբ դեռ Հայաստանում կորոնավիրուսի ընդամենը 6 դեպք կար, Panorama.am-ը դիմել էր առողջապահության նախարարություն՝ Արդյոք հայաստանյան այլ հիվանդանոցներ պատրաստ են ընդունել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, ունե՞ն համապատասխան պայմաններ, սարքավորումներ, բժշկական անձնակազմ: Նախարարության լրատվական ծառայությունից պատասխանել էին, թե՝ կան բժշկական կենտրոններ, որոնք ունեն ինֆեկցիոն բաժանմունքներ. «Բնականաբար, եթե համաճարակաբանական իրավիճակ ստեղծվի, պատրաստ կլինեն ընդունել: Բայց այս պահին չունենք ծավալ, չունենք դրա կարիքը, միայն ինֆեկցիոնում են»։