Մարի և Պիեռ Կյուրիների մասին «Վտանգավոր տարր»-ն էկրան կբարձրանա ապրիլին
Մշակույթ
11:43 19/03/2020
Աշխարհ

Մարի և Պիեռ Կյուրիների մասին «Վտանգավոր տարր»-ն էկրան կբարձրանա ապրիլին

Յութուբում ներկայացվել է ֆիզիկայից և քիմիայից Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր լեհուհի Մարի Կյուրիի մասին ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմը նկարահանել է Մարջան Սատրապին, իսկ գլխավոր դերակատարն է Ռոզամունդ Փայքը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Վտանգավոր տարր» կենսագրական ֆիլմը պատմում է Մարի և Պիեռ Կյուրի ամուսինների իրական պատմությունը, որոնք իրենց առողջության գնով հայտնաբերել են ռադիում և պոլոնիում ռադիոակտիվ տարրերը։

Ֆիլմում նաև նկարահանվել են Սեմ Ռայլին, Անեյրին Բարնարդը, Անյա Թեյլոր Ջոյը։ «Վտանգավոր տարր» ֆիլմի պրեմիերան կայանալու է ապրիլի 23-ին։

 

Placeholder
Մարի և Պիեռ Կյուրիների մասին «Վտանգավոր տարր»-ն էկրան կբարձրանա ապրիլին