Գյումրեցի 13-ամյա աղջիկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Առողջություն
12:36 19/03/2020
Հայաստան

Գյումրեցի 13-ամյա աղջիկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում մարտի 5-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված գյումրեցի 13-ամյա աղջիկը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։

Panorama.am-ի հետ զրույցում ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրեց, նրա վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել:

Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ է, երեխայի հետ շարունակում են աշխատել ԲԿ֊ի հոգեբանները»,-հավելեց նա։

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Երևան։

Placeholder
Գյումրեցի 13-ամյա աղջիկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է