Բրեքսիթի հարցով ԵՄ գլխավոր բանկցող Միշել  Բարնիերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Առողջություն
15:34 19/03/2020
Աշխարհ

Բրեքսիթի հարցով ԵՄ գլխավոր բանկցող Միշել Բարնիերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բրեքսիթի հարցով Եվրամիության գլխավոր բանակցող Միշել Բարնիերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

69-ամյա ֆրանսիացին այսօր թվիթերում տարածած գրառման մեջ նշում է, որ իրեն լավ է զգում,  տրամադրությունը լավ է և հետևում է անհրաժեշտ  ցուցումների՝ իր աշխատակազմի հետ միասին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Բարնիերը ԵՄ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որի մոտ արձանագրվել է COVID-19-ը։

Բարնիերը տեսաուղերձում նաև ցույց է տալիս իր գրած գիրքը՝ «Յուրաքանչյուրը բոլորի համար», ու ասում, որ յուրաքանչյուրը դեր ունի խաղալու այս ճակատամարտում։

Placeholder
Բրեքսիթի հարցով ԵՄ գլխավոր բանկցող Միշել Բարնիերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել