ՀՀ-ում կորոնավիրուսի 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ
Առողջություն
11:31 19/03/2020
Հայաստան

ՀՀ-ում կորոնավիրուսի 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։

«Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։

Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը»,- գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք,  առողջացման 1 դեպք: 

Placeholder
ՀՀ-ում կորոնավիրուսի 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ