«Հրապարակ». Տպավորություն է, թե երկրում հայտարարված արտակարգ դրության միակ նպատակը ԶԼՄ-ների բերանը փակելն է
Օրվա մամուլ
09:57 20/03/2020
Հայաստան

«Հրապարակ». Տպավորություն է, թե երկրում հայտարարված արտակարգ դրության միակ նպատակը ԶԼՄ-ների բերանը փակելն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Տպավորություն է, թե երկրում հայտարարված արտակարգ դրության միակ նպատակը ԶԼՄ-ների բերանը փակելն ու նրանց լռեցնելն է։ Մի քանի օր է՝ մեր խմբագրությունն ահազանգեր է ստանում, որ մարզերում դեռևս շարունակում են մի քանի հարյուր հոգանոց հարսանիքներ ու թաղումներ անել, և չկա որևէ վերահսկողություն, ավելին՝ ամենուրեք, նաև խանութներում 20 հոգուց շատ ավելի մարդկանց կուտակումներ են։

Ստացվում է, որ ամեն քայլափոխի արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումները խախտվում են, իսկ արտակարգի պարետին և իշխանություններին դա չի մտահոգում։

Նրանք զբաղված են բացառապես լրատվամիջոցները մոնիտորինգ անելով և հրահանգելով, թե հանեք այս կամ այն նյութը։ Ամեն անմեղ լուրից ռեժիմը, փաստորեն, խուճապի է մատնվում ու փորձում է, օգտվելով արտակարգ դրությունից, գրաքննություն իրականացնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Հրապարակ». Տպավորություն է, թե երկրում հայտարարված արտակարգ դրության միակ նպատակը ԶԼՄ-ների բերանը փակելն է