Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լևոն Սարգսյանի տեղափոխումը Հայաստան
Իրավունք
14:05 20/03/2020
Հայաստան

Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լևոն Սարգսյանի տեղափոխումը Հայաստան

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը:

Placeholder
Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լևոն Սարգսյանի տեղափոխումը Հայաստան