ՀՊՏՀ-ն 3 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Առողջություն
14:51 20/03/2020
Հայաստան

ՀՊՏՀ-ն 3 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը  կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու նպատակով փոխանցել է 3մլն ՀՀ դրամ։ Հայտնում են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Պոլիտեխնիկը՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, միանում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումների աջակցման գործընթացին և Ռեկտորատի որոշման համաձայն գանձապետական համապատասխան հաշվին փոխանցում է 3․000000 ՀՀ դրամ։

ՀԱՊՀ Ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը նշել է, որ Պոլիտեխնիկը հետայսու ևս պատրաստակամ է իր մասնակցությունը բերել COVID19-ի կանխարգելող ցանկացած միջոցառմանը։

Ավելի վաղ այդ նպատակի համար 2 մլն դրամ փոխանցելու մասին հայտարարել էր Երևանի պետական բժշկական համալսարանը, ինչպես նաև տարբեր բանկեր, կազմակերպություններ, անհատներ։

ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն,  17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 121 175 406.2 դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688:

Placeholder
ՀՊՏՀ-ն 3 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար