Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգել են Կաննի կինոփառատոնը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, փառատոնի կայքում ներկայացված հայտարարության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Կաննի կինոփառատոնը չի կայանա 2020 թվականի մայիսին։
Փառատոնը կայանալու էր մայիսի 12-23-ը։
Կազմակերպիչները հայտնում են, որ քննարկել են մի քանի տարբերակներ, այդ թվում նաև կինոփառատոնի տեղափոխումը 2020 թվականի հունիսի վերջ-հուլիսի սկիզբ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի պանդեմիայի մասին։