Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4-ի
Առողջություն
12:59 20/03/2020
Տարածաշրջան

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4-ի

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ի իր էջում հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 1981 թեստ է անցկացվել, որի արդյունքում ևս 168 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին գրում է regionmonitor-ը։

Արդյունքում Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների հանրագումարային թիվը հասել է 359-ի։

Քոջան տեղեկացրել է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայի ևս մեկ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից։ Այդպիսով մինչև այժմ երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4-ի։ 

Placeholder
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4-ի