Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կորոնավիրուսի (2019-nCoV) ախտանիշների ստանդարտ աղյուսակ որոշ ժամանակ ի վեր քաղաքացիները տարածում են իրար մեջ՝ որպես աներկբա ստանդարտ, որտեղ այս նոր վիրուսի սյունակում ընդամենը երկու բան է գրված։
Այնինչ՝ կորոնավիրուսի ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են՝ ջերմություն, հաճախականութամբ չոր հազ, թուլություն, հնարավոր է արտադրությունով հազ, մկանացավեր, հոդացավեր, գլխացավեր, որոշ դեպքերում, ավելի քիչ է հանդիպում, լուծ և փսխումներ, հարբուխ և ցավեր կոկորդում։ Առաջին կարևոր եռյակում են՝ ջերմություն, չոր հազ, հևոց կամ դժվարաշնչություն։
Ցավոք՝ Հայաստանն արդեն ունի իր փորձը, իսկ այս ախտանիշները Panorama.am-ին ներկայացրեց վարակաբան, ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու ինֆեկցիոն հիվանդությունների գծով Նարինա Սարգսյանցը։
Panorama.am - Արդյոք միայն չոր հազը կարող է ախտանիշ լինել։
Ն.Սարգսյանց- Առանց ջերմության ընթացք կարող է արձանագրվել տարեց մարդկանց մոտ կամ ուղեկցող ծանր իմունադիֆիցիտներով անձանց մոտ։ Սովորաբար ջերմությունն ամենահաճախ հանդիպող ախտանիշն է։
Եթե չկա հստակ կոնտակը հաստատված դեպքի հետ կամ մարդ չի ժամանել, կամ չկա թոքաբորբի պատկեր, չի դիտվելու անհրաժեշտություն կասկածի և նմուշառման, այսինքն՝ այդ համաճարակաբանական տվյալներն ամեն դեպքում պարտադիր են, որպեսզի վարակը կասկածվի, բացառություն կազմելով թոքաբորբերը, առավելապես ծանր թոքաբորբերը։
Panorama.am - Տիկին Սարգսյանց, լեզվի քորը, աչքերի բորբոքվածությունը կարո՞ղ է կորոնավիրուսի ազդեցություն լինել։
Ն. Սարգսյանց- Կարող է մարդ այլ գանգատների պատճառով դիմի ակնաբույժին կամ քիք-կոկորդ-ականջի բժշկին, բայց դեռ հստակեցված տվյալներ չեն։ Կա ինֆորմացիա, որ կարող է ցան լինել, բայց լուրջ չենք կարող ընդունել, որովհետև լուրջ կառույցների զեկույցներին ենք անդրադառնում, ոչ թե առանձին տվյալների։ Օրինակ, երեք օր է ահազանգում են «Իբուպրոֆեն» չի կարելի խմել։ ԱՀԿ նամակ գրեցինք, պատասխան ստացանք, նաև ԱՀԿ-ն այսօր տարածեց, որ նման տեղեկություն չկա։ Մի ֆրանսիացի բժշկի կարծիք է եղել, որն այսպիսի տագնապ է ստեղծել։ Խնդրում ենք լուրջ վերաբերվել ու լսել միայն լուրջ կառույցներին, ինքնուրույն եզրակացություններ չանել։
Panorama.am - Եթե մարդը ախտանշաններ չունի, բայց հիվանդ է, կարո՞ղ է այդ մարդը վարակիչ լինել։
Ն. Սարգսյանց- Իրականում այդ հարցերը դեռ լրիվ պարզաբանված չեն։ Պետք է հասկանանք, որ ինչ-որ կա այս հիվանդության հետ, բոլոր տվյալները նախնական են, ամեն ինչ կհստակեցվի ամիսներ անց։ Ինչ ունենք, դեռ փոփոխվող է, հստակ չէ։ Ինչ-որ ես եմ ասում, քիչ թե շատ հստակեցված տվյալներ են, Առողջապահության համաշխարհային կազմակերության ու եվրոպական կառույցների տվյալներ են, որոնք զբաղում են վարակի կանխարգելման հետ։
Ինչ վերաբերում է այդ հարցին, կարծիք կա, որ նրանք, ովքեր թեթև են տանում հիվանդությունը կամ առանց ախտանիշների, հետագայում հնարավոր է հիվանդության նշանների զարգացում, թեստերը լինեն ոչ ճշգրիտ՝ կեղծ-դրական, այն մարդը, որը չունի ախտանիշ, ավելի քիչ վարակիչ է, քան ով ունի ախտանիշ։
Panorama.am- Որո՞նք են առավել խոցելի խմբերը։
Ն. Սարգսյանց - Մշակված է լոգարիթմ, որը ես եմ կազմել, ԱՀԿ ստանդարտ է։ Ռիսկերը բարձր են հետևյալ խմբերում՝ վիճակներ ու հիվանդություններ. վիճակներ՝ 60-ից բարձր անձինք, հղի կանայք ու իմունադիֆիցիտային վիճակներ, իսկ հիվանդությունների դեպքում՝ շաքարային դիաբետ, քրոնիկական սիրտ-անոթային հիվանդություն, թոքերի հիվանդություն, երիկամային անբավարարություն։ Այս խմբերն ավելի խոցելի են, իրենց նկատմամբ ավելի ուշադիր պետք է լինել։
Panorama.am - Այս խոցելի խմբերից, ըստ վիճակագրությամբ, Հայաստանում ո՞րն է ավելի շատ հանդիպում։
Ն. Սարգսյանց -Նման վիճակագրություն դեռ չունենք։
Panorama.am-Շնորհակալություն զրույցի համար։